Լիլիթ Ռեզորթ

«Լիլիթ Ռեզորթ»-ը հանգստյան տուն է Կոտայքի մարզի Արզական գյուղի Աղվերան հանգստավայրում: Այն ունի 4 մասնաշենք՝ ավելի քան 50 սենյակներով՝ տարբեր կահավորումներով, որոնց մեծ մասն ունեն դեպի հիասքանչ բնություն նայող բաց պատշգամբներ: Հանգստյան տունը տեղակայված է ընդարձակ կանաչապատ տարածքում, որտեղ կան տաղավարներ, ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի բացօթյա խաղադաշտեր, մանկական խաղահրապարակ, բացօդյա լողավազան, ինչպես նաև համապատասխան սրահներ հաճելի ժամանցի (սեղանի թենիս և այլն) ու գործնական հանդիպումների և խորհրդակցությունների համար: Տարածքում կան նաև հեծանիվներ ու կվադրոցիկլներ ակտիվ հանգիստը նախընտրողների համար: Հանգստյան տանը գործում է նաև ռեստորան՝ թարմ և բազմազան ճաշացանկով:

  • Սենյակները լուսավոր են, հարմարավետ՝ նորաոճ կահավորմամբ
  • Սենյակների մեծ մասն ունի բացօթյա պատշգամբ՝ առջևում բացվող բնության հրաշագեղ համայնապատկերով
  • Սենյակները նախատեսված են ինչպես անհատական, այնպես էլ ընտանեկան և խմբային հանգստի համար
  • Սենյակներում առկա են՝ բազմոց, բազկաթոռներ, սեղան, պահարան, հարմարավետ մահճակալներ, հեռուստացույց, սառնարան
  • Խոհանոցը կահավորված է նորաոճ սարքավուրումներով և խոհանոցային բազմաֆունկցիոնալ պարագաներով
  • Ռեստորանային սրահը հարմարավետ է, գեղեցիկ ձևավորված, մատուցումը՝ շվեդական սեղան մատուցման ձևով
  • Սնունդը բարձրակարգ է՝ տարատեսակ թարմ և սննդարար ուտեստներով
  • Հանգստյան տան ամբողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi ինտերնետ կապ:

«Լիլիթ Ռեզորթ»- ն ապահովում է լիարժեք ու հաճելի հանգիստ՝ լիցքաթափվելու և վայելելու հրաշագեղ բնության գեղեցկությունը, լեռնային թարմ օդը: